пятница, 2 января 2009 г.

Ձյուն

Փողոցը լուռ է, քաղաքը քնաց,
Չկա ոչ մի ձայն ու ոչ մի շշուկ,
Միայն ծառերն են զրուցում կանգնած
ՈՒ ձյուն է գալիս, սպիտակ ու փափուկ։

Ծածկում է ձյունը տանիքները հին,
Փողոցն է ծածկում վերմակով ահա,
Իջնում է ձյունը երկնքից մթին,
եվ այնքան կամաց, որ մարդ չարթնանա։

Ամբողջ քաղաքը սպիտակ է հագել
Ու անդդորը այս շատ է հաճելի,
Քնած են բոլորը. թե ծեր , թե ջահել,
Քաղաք իմ դարձել ես անճանաչելի։

Միայն ես եմ, որ նստած եմ արթուն
ՈՒ հիանում եմ հրաշքով երկնային,
Դանդաղ, անաղմուկ ձյու՜ն ցած ես իջնում...

Ու նստում մարդկանց անգութ սրտերին
Ու նստում մարդկանց նենգ հոգիներին։
Դանդաղ, անաղմուկ, մեղմ ձյուն է գալիս...

Комментариев нет:

Отправить комментарий