понедельник, 23 марта 2009 г.

среда, 11 марта 2009 г.

пятница, 2 января 2009 г.

եթե ժպտամ

եթե մի օր մենք հանդիպենք
Ու թե նայեմ լացակումաց,
Այդժամ գիտցիր քեզ եմ սիրում
Փորձիր սրբել աչքերս թաց։

եթե մի օր մենք հանդիպենք
Ու թե անուժ փարվեմ կրծքիդ,
Այդժամ գիտցիր խենթանում եմ
Տերն եմ ձգտում լինել սրտիդ։

եթե մի օր մենք հանդիպենք
Ու թե փախչեմ գլխապատառ,
Այդժամ գիտցիր, որ այրվում եմ
Սիրո դաժան բոցերում վառ:

Իսկ թե մի օր մենք հանդիպենք
Ու նկատես ժպիտ դեմքիս,
Այդժամ գիտցիր մոռացել եմ.
Էլ չեմ սիրում, մի կասկածիր։

Այլընտրանք

Ավելի լավ է մեռնել հենց այսպես
(տասնութ տարեկան)
Քան թե տառապել ու տանջվել անտես
(խեղճ անտիրական)

Առավել լավ է չծնվել բնավ
(Թեկուզև ափսոս)
Քան ապրել այսպես՝ անվերջ սարսափով
(Միշտ լուռ,միշտ անխոս)

Իսկ եթե ուժ կա երակներիդ մեջ
(Կա թափ կա ավյուն)
Ապա դեպ առաջ, առաջ մինչև վերջ
(Մինչ թափվի արյուն)

եվ ահա այդժամ դու կապրես հպարտ
(Անվախ ու անպարտ)
Թեկուզ դա լինի մեկ այլ աշխարհում
(Էական չէ այդ)։

երանի

երանի նրան, ում կողքն ես հիմա
Խոսում ես, ժպտում ժպիտովդ ջինջ,
ՈՒ չես հասկանում՝ այս պահին ահա,
Սիրտս է լալիս, կսպասեմ, ոչինչ

Կսպասեմ երկար, օրեր, ամիսներ
Կսպասեմ առանց հույսի նշույլի,
Գուցե մի օր էլ ինձ կնկատես
Գուցե իմ աստղն էլ մի օր կփայլի։

Իզուր է, գիտեմ։
Ոչինչ, կսպասեմ։

Ձյուն

Փողոցը լուռ է, քաղաքը քնաց,
Չկա ոչ մի ձայն ու ոչ մի շշուկ,
Միայն ծառերն են զրուցում կանգնած
ՈՒ ձյուն է գալիս, սպիտակ ու փափուկ։

Ծածկում է ձյունը տանիքները հին,
Փողոցն է ծածկում վերմակով ահա,
Իջնում է ձյունը երկնքից մթին,
եվ այնքան կամաց, որ մարդ չարթնանա։

Ամբողջ քաղաքը սպիտակ է հագել
Ու անդդորը այս շատ է հաճելի,
Քնած են բոլորը. թե ծեր , թե ջահել,
Քաղաք իմ դարձել ես անճանաչելի։

Միայն ես եմ, որ նստած եմ արթուն
ՈՒ հիանում եմ հրաշքով երկնային,
Դանդաղ, անաղմուկ ձյու՜ն ցած ես իջնում...

Ու նստում մարդկանց անգութ սրտերին
Ու նստում մարդկանց նենգ հոգիներին։
Դանդաղ, անաղմուկ, մեղմ ձյուն է գալիս...