вторник, 16 декабря 2008 г.

Հոգնել եմ , հոգնել
Ինձ հանգիստ թողեք,
Գլուխս առած փախչեմ աշխարհից,
Ինքս ինձանից։

Հոգսերից օրվա փախչեմ շատ հեռու,
ՈՒ բամբասանքից,
Թող ինձ չփնտրի,
Թող ինձ չգտնի։

Չար լեզուներից փախչել եմ ուզում,
Փախչել եմ ուզում վախից կորստի։
Վերջինից կուզեմ փախչել առհավետ ։
ՈՒ թե գիտենամ, որ թաքնվելով
Կորստի միտքն ինձ հանգիստ կթողնի,
Ապաստան կառնեմ
Խուլ անտառներում,
Օվկիանոսներում,
Ամեն-ամեն տեղ։

Անկեղծ եմ ուզում լինել մինչև վերջ
եվ խոստովանել, որ չեմ հասկանում
Թե ինչ եմ փորձում համոզել և ձեզ,
Համոզել և ինձ։

Գիտեմ լոկ մի բան.
Ինձ հանգիստ թողեք,
Գլուխս առած փախչեմ աշխարհից,
Նախանձ սրտերից,
Բութ գլուխներից,
Բութ գլուխներից,
Ցեխոտ ոտքերից.
Որ տրորում են ու չեն նկատում,
Չեն էլ նկատում։

Չգործած տասը մեղքերիս դիմաց
Պատրաստ եմ հազար ու էլի հազար
Մեղա գոչելու, մեղա ոռնալու,
Միայն թե անդորր, անդորր եմ ուզում
Թեկուզ մեկ ամիս,
Թեկուզև մեկ օր,
Թեկուզ մեկ րոպե։

Վայրկյանաչափի վաթսուն զարկի հետ
ես կվայելեմ րոպեն այդ երկար.
Ամեն մի զարկը՛ մեկ տարվա ժպիտ,
Մեկ տարվա ծիծաղ ինձ կնվիրի,
Ամեն մի զարկը՛
Մանկանս կողքին անքուն անցկացրած
Տարի կարժենա,
Ամեն մի զարկը՜
Սիրելի կնոջ գրկում վայելած
Գիշեր կդառնա։
Ամեն մի զարկ՜
Ծնողիս տված քնքշանքի դիմաց
Պարտքի հատուցում,
Ամեն մի զարկը՜

Ինձ հանգիստ թողեք թեկուզ մեկ րոպե.

Հոգնել եմ, հոգնել...